Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած հայ մարզիկները կստանան 30 մլն դրամ![]() 29 հունիսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Մենք պատրաստված թիմով ենք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ես արդեն եղել եմ Լոնդոնում և հանդիպել եմ կազմակերպիչների հետ: Մենք խնդրել ենք նրանց, որպեսզի մեր հարևան երկրների պատվիրակություններից հեռու սենյակներ հատկացնեն` խնդիրներից խուսափելու համար: Պեկինում, որտեղ ես կրկին հայկական պատվիրակության ղեկավարն էի, երկար պայքարեցի, որ մեզ տեղավորեն այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Ըստ նրա, Հայաստանը Օլիմպիական խաղերում կարող էր 25-ի փոխարեն ներկայացնել 30 մարզիկ: Նրա խոսքով, ՀԱՕԿ-ը ամեն ինչ արել է Երջանիկ Ավետիսյանի եւ Ռոման Ամոյանի համար, բայց բոլոր նամակները եւ խնդրանքներն անպատասխան են մնացել: Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշը կբարձրացվի հուլիսի 21-ին, իսկ հուլիսի 29-ին Լոնդոնի եկեղեցիներից մեկում լինելու է հանդիսավոր արարողություն: ՀԱՕԿ-ը կառավարությունից ստացել է 180 միլիոն դրամ և այն չի ներառում պարգևատրումները: Օլիմպիական խաղերում Հայաստանի կառավորությունը ոսկե մեդալի համար նախատեսել է 30 միլիոն դրամ, իսկ արծաթե բրոնզե մեդալակիրները կստանան համապատասխանաբար 20 և 10 մլն դրամ: «Առանձին պարգևատրում է նախատեսել նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ նա մարզիկներին խոստացել էր 700 հազար դոլար: Այս տարի ևս, հուսով եմ, նա կկատարի իր խոստումն ու նույնքան գումար կնվիրի ոսկե մեդալակրին”,- ավելացրել է Գաբրիելյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |