Զուրաբյան. Ընտրակեղծիքների պատճառով Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն չստացավ ԵՄ-ից![]() 29 հունիսի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի Աժ ընտրություններում իշխանությունների ընտրակեղծիքների պատճառով Եվրամիությունը չկազմակերպեց Հայաստանի համար դոնորների խոստացված խորհրդաժողովը, որի ընթացքում նախատեսվում էր մոտ 2 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի, ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը որակել է ընտրությունները որպես Հայաստանի ստանձնած պարտավորություններին հակասող, չհամապատասխանող: Նա նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Հայաստանում կայացած ընտրությունները կապել է ղարաբաղյան խնդրի հետ: «Իշխանությունները գերադասեցին կեղծել ընտրությունները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի զարգացման ծրագրի հաշվին և դրա համար պետք է պատասխան տան ժողովրդի առջև»,-ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե դոնորների խորհրդաժողովի հետաձգումը կապված է եվրոյի գոտու ճգնաժամի հետ, Զուրաբյանն այն անհիմն համարեց: Ըստ նրա, այդ դեպքում համապատասխան եվրոպական կառույցները հրապարակայնորեն կհայտարարեին միջազգային օգնության ծավալների կրճատման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |