Եվրո-2012-ի եզրափակչի մրցավարը կլինի պորտուգալացի Պեդրու Պրոենսան

Եվրո-2012-ի եզրափակչի մրցավարը կլինի պորտուգալացի Պեդրու Պրոենսան

PanARMENIAN.Net - Եվրո-2012-ի եզրափակիչը Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև վստահվել է պորտուգալացի Պեդրու Պրոենսայի դատին:

Այս խաղաշրջանը աստեղային դարձավ Պինհալ Նովոյից ֆինանսական տնօրենի համար, որը նախորդ ամիս աշխատեց ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում, երբ Մյունխենում «Չելսին» 11-մետրանոցով հաղթեց «Բավարիային»:

Կիրակնօրյա մենամարտը Կիևում 41-ամյա մրցավարի համար մրցաշարի 4-րդ խաղը կլինի: Խմբային փուլում նա սպասարկեց Իսպանիա-Իռլանդիա (4:0) և Շվեդիա-Ֆրանսիա (2:0) խաղերը: Բացի այդ, նրան վստահեցին Անգլիա-Իտալիա քառորդ եզրափակիչը, որը տեղի ունեցավ 5 օր առաջ Կիևում:

Պրոենսան եզրափակչում կաշխատի իր հայրենակիցներ Բերտինու Միրանդայի, Ռիկարդու Սանտուշի, Ժորժ Սոուզայի ու Դուարտե Գոմեշի հետ: Չորրորդ մրցավար է նշանակվել թուրք Ջյունեյգ Չաքյարը, իսկ պահուստային օգնականը կլինի նույնպես թուրք Բահադդին Դուրանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---