Ակնկալվում է, որ Եվրո-2012-ի եզրափակչին ուղիղ եթերում կհետևեն 150 մլն հեռուստադիտողներ29 հունիսի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2012 փակման արարողությունը, որը հրաշալի նախաբան կդառնա Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների եզրափակիչ խաղի համար: 12 րոպե տևողությամբ շոուն տեղի կունենա եզրափակչից առաջ: Խորեոգրաֆիկ բեմականացմանը կմասնակցեն 600 կամավորներ: Փակման արարողությամբ կավարտվի այս պատմական իրադարձությունը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որն առաջն անգամ անցավ արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներում: Շոուն կարտացոլի նաև ՈւԵՖԱ արժեքները՝ միասնություն, մրցակցություն և կիրք: Եվրո-2012-ի բացման և փակման արարողությունների հայեցակարգը մշակել է Մարկո Բալիչը՝ իտալական Flimmaster Events ընկերության կրեատիվ տնօրենն ու գործադիր պրոդյուսերը: Գերմանուհի երգչուհի Օսեանայի կենդանի կատարմամբ կհնչի մրցաշարի պաշտոնական երգը՝ Endless Summer-ը: Իտալիայի ու Իսպանիայի օրհներգերը կկատարեն Կիևի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարները: Ակնկալվում է, որ Եվրո-2012-ի եզրափակչին ուղիղ եթերում կհետևեն 150 մլն հեռուստադիտողներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |