Հորդանանի ու Հայաստանի միջև կնքվել է մշակութային համագործակցության մասին համաձայնագիր![]() 29 հունիսի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հորդանանն ու Հայաստանը հունիսի 28-ին կնքել են մշակութային համագործակցության երկկողմ համաձայնագիր: Ինչպես հաղորդում է հորդանանյան «Պետրան», համաձայնագիրը կնքվել է Հորդանանում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջարարի միջև: Ըստ համաձայնագրի, երկու երկրներում տեղի են ունենալու ցուցահանդեսներ և ներկայացումներ, լինելու են դերասանների, գրողների, բանաստեղծների և երաժիշտների միջև փոխանակման ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ մշակույթի ոլորտում: Հիշեցնենք, որ հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |