Հայ զինծառայող Սևակ Շահինի սպանության գործով թուրք սպան կկանգնի դատարանի առջև![]() 29 հունիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր գավառի ռազմական դատարանը համաձայնվել է դատական քննություն սկսել պահեստի սպա Շաբրեթթին Էրզոսի դեմ թուրքական բանակի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի սպանության գործով: Շաբրեթթին Էրզոսին մեղադրանք է ներկայացվել ծառայողական դիրքը չարաշահելու և թողտվության մասով: Սևակ Շահին Բալիկչին սպանվեց իր ծառայակցի կողմից ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Առաջին իսկ օրը դատարանն ազատ արձակեց Կվանչ Աղաօղլուին, իսկ զինդատախազության մեղադրական ակտով 9 տարվա ազատազրկում էր պահանջվում անփութության հետևանքով մարդ սպանելու համար: Մինչդեռ Դիարբեքիրի զինդատարանում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է իրեն ու հայտնել, որ Ազաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այս ցուցմունքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |