Հայաստանում ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն![]() 29 հունիսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը: Ողջույնի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստանում քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածությունը մտահոգիչ խնդիր է, և այն նաև կարևորվում է այս ոլորտում Հայաստանի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համատեքստում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռարկել քրեակատարողական հաստատությունների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև հանրության համար վտանգ չներկայացնող անձանց նկատմամբ պատժի միջոցների բարեփոխման ուղղությամբ»: Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. և Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. ծրագրում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պրոբացիան, որպես այլընտրանքային պատժատեսակ, ունի մի շարք առավելություններ, և պրոբացիոն հաստատության հիմնումը կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը: ԱԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի կիրառման դեպքերն ու հանգամանքները, ինչպես նաև կարևորել է պրոբացիոն ծառայության և մյուս ծառայությունների միջև համագործակցության ձևերի և իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԱԽ մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |