Երևանի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են քաղաքապետի պատվոգրերով

Երևանի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են քաղաքապետի պատվոգրերով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին և հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:

Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---