Լոնդոնում «բասկյան անջատողականները» բերման են ենթարկվել ահաբեկչության կասկածով

Լոնդոնում «բասկյան անջատողականները» բերման են ենթարկվել ահաբեկչության կասկածով

PanARMENIAN.Net - Լոնդոնում ԷՏԱ բասկյան անջատողական խմբավորման երկու անդամներ ձերբակալվել են ահաբեկչական գործունեության կասկածով, հաղորդում է BBC-ն` հղում տալով Սքոթլենդ-յարդին:

Ենթադրվում է, որ բերման ենթարկվածները մասնակից են մի շարք հանցագործությունների Իսպանիայում: 39 և 55 տարեկան երկու տղամարդիկ բերման են ենթարկվել Լոնդոնի արևմուտքում ոստիկանական գործողության արդյունքում:

Համաձայն ոստիկանության տվյալների` ձերբակալությունները ոչ մի կերպ կապված չեն Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---