2012թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4,9%-ով, իսկ ծախսերը` 4,7%-ով29 հունիսի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 341,8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82,4%-ով և 74,8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4,9%-ով կամ 16,1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել էհարկային եկամուտների աճի հաշվին: 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,7% ով կամ 15,6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30,8%-ով անկում: 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6,2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50,7 մլրդ դրամիդիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 22,9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29,0 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |