Այսօր «Հարսնաքարի» դիմաց մոմավառություն կլինի ` ի հիշատակ Վահե Ավետյանի

Այսօր «Հարսնաքարի» դիմաց մոմավառություն կլինի ` ի հիշատակ Վահե Ավետյանի

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 21:00-ին «Հարսնաքարի» դիմաց, (Երևան, Աճառյան փող., 37 շենք, Ավան վարչական շրջան) տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

Նման ակցիա է նախաձեռնել «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը, որն իր հաղորդագրության մեջ նշում է.

«Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---