Մոսկվայում տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի մասին «Ընդհատված երգ» ֆիլմի թրեյլերի պրեմիերան (վիդեո) 30 հունիսի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի մասին պատմող երկար սպասված «Ընդհատված երգ» ֆիլմի թրեյլերի պրեմիերան հայ և ադրբեջանցի զինվորների մասին, որոնք ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայտնվում են նույն փոսում: Ֆիլմի հեղինակները մոսկվաբնակ հայեր են, որոնք որոշել են կինոյի լեզվով պատմել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդությունների ու ղարաբաղյան հակամարտության մասին: Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը նշել է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին: Անդրադառնալով աշխատանքների ձգձգմանը՝ Մանուկյանը նշել է, որ դա պայմանավորված է ադրբեջանցիների սադրանքներով: Նկարահանման անդամները նշել են, որ որոշ ադրբեջանցի դերասաններ, նկարահանվելով որոշ հատվածներում, հրաժարվում էին հետագա մասնակցությունից նախագծին Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ղեկավարների ճնշման ներքո: Հեղինակները ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանում, գործելով խորհրդային՝ «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքով, որոշել են խոչընդոտել նախագծի իրականացմանը: «Պատճառները տեսանելի են՝ առաջինը, նրանք չեն ընդունում այն ամենն, ինչ անում են հայերը, անկախ բովանդակությունից ու նպատակից, երկրորդը՝ վախը, որ ֆիլմի միջոցով ղարաբաղյան հարցն ու դրա հետ կապված բոլոր իրադարձությունները կարող են ներկայացվել համաշխարհային հանրությանը չխեղաթույրված ձևով»,-հայտարարել է Արիկ Մանուկյանը: Հեղինակները նշել են, որ ֆիլմը ստեղծվել է բացառապես սեփական միջոցներով: Նկարահանող խումբը հրաժարվել է նախագծի արտաքին ֆինանսավորումից, քանի որ բոլոր նման առաջարկները նախատեսում էին բովանդակային փոփոխություններ: «Զենք ճոճելու ու անիմաստ սպառնալիքների ժամանակը անցել է: Ղարաբաղն ինքնորոշվել է ըստ այն ժամանակվա օրենքների դեռ 1988 թվականին, և այժմ հետադարձ ճանապարհ չկա: Ադրբեջանը պետք է արիություն ունենա ընդունելու այդ փաստն ու սատարելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսությանը»,-հայտարարում են ժապավենի հեղինակները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |