Հունիսի 24-30-ը ադրբեջանցիները շուրջ 400 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Հունիսի 24-30-ը ադրբեջանցիները շուրջ 400 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---