Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը30 հունիսի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երևանի Կասկադ համալիրում կայացավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին և ազդարարելով փառատոնի մեկնարկը, նշեց. «Այսօր մեծ տոն է Հայոց մայրաքաղաքում, աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել երիտասարդներ՝ միասնաբար տոնելու մի մեծ փառատոն: Սիրով ու ջերմությամբ ասում եմ՝ բարով եք եկել Հայրենիք: Դուք տարբեր երկրներում ձեր հանգիստը, ազատ ժամանակը նվիրում եք հայ արվեստին, մշակույթին, երգ ու պարի միջոցով փորձում եք հավատարիմ մնալ ձեր արմատներին, ձեր ինքնությանը, ձեր հայ լինելուն: Շնորհակալ ենք ձեզ դրա համար: Այս օրերին Երևանում, հանրապետության մարզերում, Արցախում դուք հանդես եք գալու համերգներով, հանդիպելու եք ձեր հասակակիցներին, հայրենակիցներին և հավատում եմ, որ փառատոնի ամեն մի օրը հիշարժան է դառնալու: Նաև վստահ եմ, որ հայրենիքից ուժ առնելով, հայրենի արևից նոր ջերմություն ստանալով և վերադառնալով Սփյուռք, այն ավելի եք մոտեցնելու Հայաստանին»: Արարողությունը վերածվեց բազմամարդ տոնախմբության, որին բարձր տրամադրություն հաղորդեցին Սփյուռքից և Արցախից ժամանած փառատոնի մասնակիցները, ինչպես նաև Հայաստանի պարային խմբերն ու էստրադային անհատ կատարողները, հայտնում է Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |