ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԻ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը ցանկանում է էապես բարելավել իր համատեղելիությունը Դաշինքի հետ, նա պետք է արդիականացնի իր ռազմական կառույցներից մի քանիսը: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարսնը: «Ես կցանկանայի առանձին նշել Հայաստանի ներդրումը Կոսովոյի խաղաղապահ գործողությունում եւ «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունների հաջող անցկացումը: ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության անհատական ծրագիր նախապատրաստելու Հայաստանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության հստակ ապացույց է, եւ Դաշինքն ընդունում է դա», - հայտարարել է Ն.Բարնսը: Անդրադառնալով կազմակերպությանը տարածաշրջանի երկրների անդամակցությանը` Բարնսը նշել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի որեւէ երկրի անդամակցության հնարավորության մասին: «ՆԱՏՕ-ի նպատակը այս տարածաշրջաններում անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումն է»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---