Աղվերանում կքննարկվեն զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող արտադատական կարգավորման հարցերը![]() 30 հունիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Աղվերանում այսօր մեկնարկել է զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանը նվիրված լրագրողների և իրավաբանների համար կազմակերպված երկօրյա սեմինարը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԵԱՀԿ երևանայան գրասենյակի լրատվական ծառայութունից` միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը հիմնադրվել է 2011թ.–ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի: Տեղեկատվական վեճերի խորհրդի մանդատն է պաշտպանել խոսքի ազատությունը և բարելավել տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև պաշտպանել մարդկային արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` հրապարակելով փորձագիտական կարծիքներ ու առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի հիման վրա, այն դեպքերի համար, երբ դատական վեճեր են առաջանում: Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաև վերլուծել զրպարտության և վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: Կարևորելով Տեղեկատվական վեճերի խորհրդի դերն ու աջակցելով այդ մարմնի գործունեությանը` կազմակերպիչները հուսով են խթանել Հայաստանում խոսքի ազատության առավել արդյունավետ պաշտպանությունը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |