Թեհրանը OPEC-ին կոչ է անում կրճատել նավթարդյունահանումը

Թեհրանը OPEC-ին կոչ է անում  կրճատել նավթարդյունահանումը

PanARMENIAN.Net - Իրանի նավթային արդյունաբերության նախարար Ռոսթամ Քասեմին Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (OPEC) կոչ է արել արտահերթ նիստ անցկացնել և կրճատել նավթարդյունահանումը՝ կապված «սև ոսկու» սակագների անկման հետ մեկ բարրելի դիմաց 100 դոլարից ցած, հաղորդում է Mehr գործակալությունը:

«Մենք OPEC-ի Գլխավոր քարտուղարին խնդրեցինք արտակարգ նիստ հրավիրել, քանի որ գներն անհեթեթ են դարձել»,- հայտնել է Քասեմին: Նրա խոսքով՝ հունիսի 14-ին՝ OPEC-ի վերջին նիստում ընդունվեց որոշում այն մասին, որ նավթի արդյունահանման ընդհանուր քվոտը պետք է կազմի օրական 30 մլն բարրել, մինչդեռ ներկայումս անդամ երկրների նավթարդյունահանման ծավալն արդեն հասել է օրական 33 մլն բարրելի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---