Մոսկվան հանդես է գալիս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թվի ավելացման կողմից![]() 1 հուլիսի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թվի ավելացման կողմից: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ժնևյան խորհրդաժողովը: «ՄԱԿ-ի ոչ մեծ առաքելության ուսերին հսկայական բեռ է ծանրացած: Մենք այդ առաքելությունը քանակապես ավելացնելու կողմից ենք»,- ասել է նա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ «Սիրիայի ընդդիմության և իշխանությունների զինված ուժերի դուրսբերումը քաղաքներից լրջագույն, ծանրագույն խնդիր է՝ հատկապես հաշվի առնելով երկու կողմերից իրադրության ծայրահեղականացման աստիճանը»: «Մենք կսպասենք Քոֆի Աննանի, գեներալ Մուդի (դիտորդների առաքելության ղեկավարի) խորհրդատվություններին այն առնչությամբ, թե ինչպես են նրանք տեսնում լարվածության մարումը յուրաքանչյուր բնակավայրում»,- հավելել է նախարարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |