ԵՄ-ում նախագահությունը մոտակա վեց ամիսներին անցնում է Կիպրոսին![]() 1 հուլիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոտակա վեց ամիսներին Եվրամիությունում նախագահությունը կիրակի օրը Դանիայից անցնում է Կիպրոսին: Ավելի քան 800 հազար մարդ բնակչությամբ այդ երկրի, որը ԵՄ անդամ է դարձել 2004-ին, իսկ 2008-ին անցել է եվրոյի դրամական համակարգին, քաղաքական ղեկավարությունը ԵՄ-ում իր նախագահության գլխավոր առաջնահերթությունն է հայտարարել «Լավագույն Եվրոպայի համար» կարգախոսը: Կիպրոսյան իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ այդ կարգախոսի ներքո առաջին հերթին նկատի ունեն ԵՄ-ում տնտեսական աճի համար պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության և զբաղվածության ապահովումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նիկոսիայում հույս ունեն նաև, որ Կիպրոսի նախագահության ժամանակահատվածում կավարտվեն 2014-2020թթ. ԵՄ բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները, կներդրվի ապաստանի հատկացման համաեվրոպական համակարգը և կվերսկսվեն ծովային փոխադրումների ոլորտում ԵՄ ինտեգրված քաղաքականության շուրջ բանակցությունները: Բացի այդ, Կիպրոսը մտադիր է աջակցել Եվրամիությանը Արևմտյան Բալկանների երկրների, առաջին հերթին Չեռնոգորիայի և Սերբիայի անդամակցությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |