Արծրուն Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար![]() 2 հուլիսի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |