Հունիսին մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում նվազել է 1,3 տոկոսով![]() 2 հուլիսի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`99.1%, ոչ պարենային ապրանքներինը` 103.9%, ծառայությունների սակագներինը` 101.9%: 2012թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ): 2012թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.1% և 0.4% հավելաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5-0.2% նվազում: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |