Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը կփորձի իր կազմում ընդգրկել ՀՀԿ անդամների և այդպիսով ուժեղացնել ընդդիմությունը![]() 2 հուլիսի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի ընդդիմության շարքերում ընդգրկի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավորների: Այդ մասին երկուշաբթի մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պառակտենք կոալիցիան և այդտեղից մարդկանց ներգրավենք ՀԱԿ-ի շարքեր»,- ասել է Մանուկյանը` տվյալ խնդիրը անվանելով «զուտ քաղաքական»: Դրա հետ մեկտեղ, Մանուկյանի խոսքով, կուժեղացվի նաև բուն ընդդիմությունը: ՀԱԿ-ի ներկայացուցիչը մատնանշել է, որ նույն կերպ են վարվում իշխանությունները, որոնք ցանկանում են ուժեղանալ ընդդիմության հաշվին: Նա նշել է, որ դրույքը կատարվելու է ընդդիմության այն ներկայացուցիչների վրա, որոնք քվեարկել են կառավարության առաջարկած ծրագրի դեմ: Մանուկյանը վկայակոչել է ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅ Դաշնակցության շահերի համընկնումը` դրանով բացատրելով այն փաստը, որ դրանց անդամները քվեարկել են կառավարության ծրագրի դեմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |