ԱԺ շենքի առջև Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջով ակցիա տեղի կունենա

ԱԺ շենքի առջև Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջով ակցիա տեղի կունենա

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը նոր ակցիա է նախաձեռնել:

Ազգային ժողովի դիմաց չորեքշաբթի օրը` ժամը 10.00-ին նախաձեռնությունը հանդես կգա ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմնական պահանջով:

Նախաձեռնությունը նշում է, որ այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպեյը:

Աճառյան 29 հասցեում գտնվող, ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ ուշքի չգալով, մահացել է ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալ ՊՆ բուժծառայության 35-ամյա մայոր Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---