Հայաստանի և Ուկրաինայի նախագահները Կիևում քննարկել են ԵԱՀԿ-ում համագործակցությանն առնչվող հարցեր![]() 2 հուլիսի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |