ԵԱՀԿ խորհրդարանականները կքվեարկեն Վրաստանում տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ

ԵԱՀԿ խորհրդարանականները կքվեարկեն Վրաստանում տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ ՄԱԿ գնահատականներով Վրաստանում շուրջ 359 հազար ներքին տեղահանված անձինք կան, լեհ խորհրդարանական Միխալ Շչերբան բանաձև է առաջարկել, որով կոչ է արվում ԵԱՀԿ անդամ երկրներին սատարել տեղահնվածների վերադարձին Վրաստանի սահմաններում նրա «գրավյալ տարածքներ», ասել են ԵԱՀԿ ԽՎ միջազգային քարտուղարությունում:

Բանաձևը, որ քննարկվելու է ԵԱՀԿ ԽՎ նիստում Մոնակոյում հուլիսի 5-9, կոչ է անում վերականգնել ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում:

Բանաձևը, որի հեղինակները 36 խորհրդարանականներ են, կրկնում է Ժնևի բանակցությունների դրույթներից շատերը, շեշտը դնելով ներքին տեղահանվածներին նախկին բնակության վայրեր վերադարձնելու վրա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---