«Ոսկե ծիրան». Հուլիսի 12-ին կկայանա Երվանդ Քոչարի տարածական նկարչության մասին ֆիլմի պրեմիերան

«Ոսկե ծիրան». Հուլիսի 12-ին կկայանա Երվանդ Քոչարի տարածական նկարչության մասին ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի մասին պատմող «Եվրանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմի պրեմիերան կայանալու է հուլիսի 12-ին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարը: Նրա խոսքով, այն տեղի է ունենալու Մոսկվա կինոթատրոնում` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ:

16-րոպեանոց ֆիլմի առանցքում նկարչի 1927 թ-ի գլուխգործոցներից մեկն է: Արվեստի այս եզակի գործը Հայաստան բերվեց Փարիզի Minotaure պատկերասրահից 2011-ի մայիսին «Հայ արտ» արվեստի կենտրոնի կողմից: Աշխատանքը պահվում էր ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:

Ռեժիսորի խոսքով, մարդիկ ուրասխացել են, որ եռաչափ նկար է հայտնվել Երևանում, այնինչ Քոչարը վաղուց է հիմնադրել ոչ միայն եռաչափ, այլև քառաչափ նկարչությունը:

Քոչարը նշեց, որ մյուս տարի սկսվելու են նաև նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը պատմելու է Քոչարի ամենահայտնի գործերից մեկի` «Սասունցի Դավիթ» արձանի կերտման, և Քոչարին շրջապատող արվեստագետների մասին: Սցենարը գրելու է Ռուբեն Հովսեփյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---