Նելլի Դուրյան. Նախորդ տարվա համեմատ` կտրուկ նվազել է անչափահասների հանցագործությունների քանակը

Նելլի Դուրյան. Նախորդ տարվա համեմատ` կտրուկ նվազել է  անչափահասների հանցագործությունների  քանակը

PanARMENIAN.Net - Հունիս ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանություն անչափահասների կողմից մարմնական վնասվածքների պատճառման 17 ամփոփագիր է ստացվել, որոնց մեծ մասը տեղի է ունեցել հասարակական վայրերում, 6-ի դեպքում երեխաների մոտ հայտնաբերվել է սառը կտրող գործիք:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նա անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները պայմանավորում է նրանց զբաղվածության հարցերի անլուծելիությամբ. «Պետք է շեշտը դնել ծնողների ուշադրության վրա, անչափահասներին իրավախախտումներից զերծ պահելու հիմնական միջոցը զբաղվածության խնդիրը լուծելն է»:

Նելլի Դուրյանի կարծիքով սխալ է անչափահասների հանցագործությունների դեպքում շեշտը նրանց սոցիալական վիճակի վրա դնել:

Ոստիկանության գնդապետը նշեց նաև, որ անցյալ տարվա առաջին հնգամսյակի համեմատությամբ կտրուկ նվազել է հանցագործությունների առավելապես ծանր ու միջին ծարնության հանցագործությունների դեպքերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---