Ա. Իսկանդարյան. Հայաստանը պետք է շատ արագ հարմարվի Սիրիայի փոփոխական իրավիճակին 3 հուլիսի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Անշուշտ, Հայաստանը չի կարող ազդել Սիրիայի իրավիճակի վրա, սակայն կարող է հետևել ու փորձել հարմարվել արագ փոփոխվող իրականությանը՝ դա սուր անհրաժեշտություն է, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես չգիտեմ, թե երբ տեղի կունենա կոլապսը՝ հուլիսի 20-ին, Ռամադանի սկսվելուն պես թե մեկ տարի անց, բայց այն, որ իշխանությունն այնտեղ շատ է վարկաբեկված և որ կան ռիսկեր ու վտանգներ, դա փաստ է: Այնպես, որ կարծես թե Սիրիայում հումանիտար աղետ է սպասվում»,-ասել է նա հուլիսի 3-ին Երևան-Մոսկվա «Մերձավորարևելյան նոր իրողությունները. Մարտահրավերներ Մոսկվայի ու Երևանի համար» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ: Ըստ նրա, Հայաստանի համար իրավիճակի զարգացումը Սիրիայում չափազանց կարևոր է՝ հազարավոր սիրիահայեր կան այնտեղ , որոնք Հայաստանի քաղաքացիություն են ուզում: Նա բերեց ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն, 2010թ. նրանք 400 էին, 2011-ին՝ 3000, իսկ 2012թ. առաջին կիսամյակում արդեն 2000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար: «Այս թվերը վերաբերում են քաղաքացիություն խնդրողներին, կան նաև այնպիսինները, ով դում է բնակության իրավունքի համար կամ ուղղակի ժամանում է երկիր»,-ասել է նա: Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է նաև, որ անշարժ գույքի շուկայում արդեն սկսում է դեր խաղալ սիրիական գործոնը: «50-60 հազար սիրիահայերի համայնքը շատ լուրջ թիվ է մեր երկրի համար»,-ասել է նա: Ըստ քաղաքագետի, Սիրիան առանցքային երկիր է տարածաշրջանի համար: «Այն, ինչ կատարվում է այնտեղ, դա և Թուրքիայի դերն է, և Իրանի դերն է տարածաշրջանում, և Հյուսիսայինյ Իրաքն ու քրդերն են, և տարածաշրջանի վերափոխումը հսկայական նշանակություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի համար»,-ասել է նա: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |