Եգիպտոսի նոր նախագահը ձգտում է համաձայնության գալ երկրի զինվորականների հետ, գտնում են Հայաստանում 3 հուլիսի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսին ցանկանում է համաձայնության եզրեր գտնել երկրի բարձրաստիճան զինվորականների հետ, ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հուլիսի 3-ին Երևան-Մոսկվա «Մերձավորարևելյան նոր իրողությունները. Մարտահրավերներ Մոսկվայի ու Երևանի համար» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ: Ըստ նրա, Եգիպտոսը նոր ուղիների փնտրտուքի մեջ է, որի ուղղությունները դեռ բավականին մշուշոտ են: Միաժամանակ, նա համակարծիք էր ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սաժինի հետ այն հարցում, որ այստեղ հարկավոր է հաշվի առնել արտաքին գործոնը, ի դեմս ԱՄՆ-ի, որը մեծ ռազմական օգնություն է ցուցաբերում՝ մոտ 1 մլրդ դոլար: Նա հիշեցրել է նաև Մուրսիի այն հայտարարությունը, որ նա չի միջամտելու ռազմական բյուջեին: «Այսինքն զինվորականները երաշխիք են ստացել, որ ԱՄՆ-ից ստացած օգնության մի մասը զինվորականների գրպանում կհայտնվի: Ուստի, ԱՄՆ-ն շարունակում է ազդել Եգիպտոսի քաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա: Ըստ Վլադիմիր Սաժինի, Եգիպտոսն այսօր դրամական միջոցների կարիք ունի և հետհեղափոխական ճգնաժմի մեջ է: Ռուբեն Սաֆրաստյանը հավելել է, որ Եգիպտոսը կարող է կրկնել Թուրքիայի իրավիճակը, որտեղ իշխանությունն աստիճանաբար անցնում է զինվորականներից քաղաքացիական կառավարությանը: Հեռուստակամուրջի մասնակիցները համակարծիք էին, որ Ռուսաստանի ու Հայաստանի համար չափազանց կարևոր է կայունությունը Մերձավոր Արևելքում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |