ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանում ավարտվել է կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումը մայիսի 25 երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդել է այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, հայտեր են ներկայացրել Հայաստանի 24 քաղաքական կուսակցություններ: Խորհրդարանի տեղերին հավակնում են նաեւ 1122 թեկնածուներ, որոնք առաջդրվում են համամասնական համակարգով: Ինչպես նշում է «Դե-ֆակտո» գործակալությունը, առավել մեծ թվով թեկնածուներ կան հետեւյալ քաղաքական ուժերի ցուցակներում` «Արդարություն» ընդդիմադիր դաշինք - 137, Հայաստանի հանրապետական կուսակցություն - 120, Հայ հեղափոխական դաշնակցություն - 101:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---