Հայաստանն արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել 3 հուլիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել այս տարի, ևս մոտ 3000 տոննա գտնվում է պահեստներում: Այդ մասին հուլիսի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս կապակցությամբ նա հավելել է, որ այս տարի ծիրանի լավ բերք է ստացվել, ուստի արտահանման ծավալը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Նրա խոսքով` 2011թ. ծիրանի բերքը կազմել էր 48 000 տոննա, որից 7300 տոննան արտահանվեց, իսկ 2800 տոննան գնեցին վերամշակող ընկերությունները: Իսկ ինչ վերաբերում է ցածր գնման գնի վերաբերյալ գյուղացիներից ստացվող բողոքներին, ապա նախարարն այս կապակցությամբ նշել է, որ բարձր պահանջարկը շուկայում ինքն է թելադրում գները: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի շուկաներում 1կգ ծիրանը կարելի է ձեռք բերել միջինը 300-500 դրամով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |