ԳԱԱ գիտակրթական կենտրոնում ՎիվաՍել-ը համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ է ստեղծել![]() 3 հուլիսի 2012 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ է ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով: «Home-Zone Turbo» փաթեթով գործող ևս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Գիտակրթական միջազգային կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |