«Հայացք». Օսկանյանը հրաժարվել է Գեղամ Ղարիբջանյանի նվերից` մեքենայից

«Հայացք». Օսկանյանը հրաժարվել է Գեղամ Ղարիբջանյանի նվերից` մեքենայից

PanARMENIAN.Net - «Հայացք» օրաթերթը գրում է, որ տարիներ առաջ, երբ դիվանագետ Գեղամ Ղարիբջանյանը դեսպան էր աշխատում Իրանում, իր բնավորության համաձայն, փորձել էր շողոքորթող նվեր անել իր ղեկավարին` ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: ԱԳՆ-ում թերթի աղբյուրների վկայությամբ` նա պարսկահայ գործարարներից հանգանակություն էր արել և մի շքեղ «Մերսեդես» գնել:

Ավտոմեքենան Թեհրանից բերելով Հայաստան` պարսկահայ համայնքի անունից ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել էր Վարդան Օսկանյանին: Սակայն նախարարը հրաժարվել էր նվերից: Ավտոմեքենան համալրեց ԱԳՆ-ի ավտոպարկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---