Ջոն Կոնստեբլի «Պատնեշը» բնանկարը վաճառվել է Christie's-ում ռեկորդային գնով![]() 4 հուլիսի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի ռոմանտիկ նկարիչ Ջոն Կոնստեբլի «Պատնեշը» բնանկարը վաճառվել է Christie's-ում ռեկորդային գնով: Վաճառվելով 35,2 մլն դոլարով՝ կտավը դարձել է երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ նկարը: Նկարիչը ստեղծագործել է 19-րդ դարի 10-20-ական թվականներին: «Պատնեշը» վեց լայնածավալ բնանկարների շարքում է ընդգրկված, որ Կոնստեբլը նկարել է Սթաուր գետի ափին իր հարազատ վայրերում: Այդ աշխատանքները համարվում են բրիտանական հանգիստ, չճացող բնության մարմնացում, անգլիական գյուղական բնապատկերի խտացում: «Պատնեշն» այդ վեց նկարներից վերջինն է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |