Թբիլիսիում 80 մարդ է տուժել քլորի արտահոսքի պատճառով, մի քանիսի վիճակը ծանր է

Թբիլիսիում 80 մարդ է տուժել քլորի արտահոսքի պատճառով, մի քանիսի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաքի արվարձան՝ Լիլո ավանի, մոտ 80 բնակիչներ թունավորվել են 800-լիտրանոց տարայից քլորի արտահոսքի պատճառով: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արտահոսքը տեղի է ունեցել մասնավոր ջրաբաշխիչ կայանի տարածքից տեղափոխման ժամանակ: Արտահոսքն այժմ կասեցված է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ոմանց վիճակը ծանր է:

Իրավապահ մարմինները քննում են պատահարի պատճառները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---