Պերմում Արթուր Ղուկասյանը կազմակերպել է բացօթյա թատրոնների միջազգային փառատոն 4 հուլիսի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայ դերասանների միությունն Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ առաջին անգամ հայաստանյան թատերական պատմության մեջ Պերմի «Սպիտակ գիշերներ» փառատոնի հրավերով կազմակերպել էր բացօթյա թատրոնների միջազգային փառատոն՝ «Պերմ-սթրիթ»: Ինչպես մամլո ասուլիսում նշեց Ղուկասյանը, «Առանց սահմանափակումների» կարգախոսով փառատոնին մասնակցել է 7 թատրոն 5 երկրից` Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Հայաստանից, Ղազախստանից: Նրա խոսքով, մեծ ֆինանսներ են պետք, նմանատիպ փառատոներ կազմակերպելու համար, այդ պատճառով էլ այն Հայաստանում, առայժմ, չի կազմակերպվի: Հայաստանը ներկայացրել է «Միհր» թատրոնը, փառատոնում կայացել է նրանց «Մտքերի երկխոսություն» ներկայացման պրեմիերան: Թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը նշեց, որ Պերմի փառատոնն անցել է բարձր մակարդակով, կար կազմակերպչական բարձր հարթություն, որին, իրոք, պետք է ձգել: «Մտքերի երկխոսությունը» հայ հանդիսատեսի դատին կհանձնվի «Հայֆեստ» փառատոնի ժամանակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |