«Միհր» թատրոնը կմասնակցի Փարիզի հեղինակավոր փառատոնին

«Միհր» թատրոնը կմասնակցի Փարիզի հեղինակավոր փառատոնին

PanARMENIAN.Net - «Միհր» պարային պլաստիկ թատրոնը նոյեմբերին Փարիզում կմասնակցի պլաստիկ և պարային թատրոնների միջազգային կինոփառատոնին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը:

Նրա խոսքով առաջարկն ստացվել է հունիսին, երբ թատրոնը Պերմում մասնակցել է բացօթյա թատրոնների միջազգային փառատոնին՝ «Պերմ-սթրիթին»:

Ցոլակ Մլքե-Գալստյանի խոսքով, դա իրենց պատմության մեջ լավագույն առաջարկն է, և նրանք 10 րոպեների ընթացքում կներկայացնեն տարբեր ժամանակների բեմադրություններից հատվածներ: Այնտեղ, ղեկավարի խոսքով, ավելի շատ թատրոնն է ներկայացվում, քան բեմադրությունը:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Անցած տարի ևս թատրոնը փայլուն կերպով մասնակցել է Պերմի փառատոնին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---