Դատախազության առջև ավարտվեց Վահե Ավետյանին նվիրված հերթական ակցիան![]() 4 հուլիսի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Դատախազության գլխավոր շենքի առաջ քիչ առաջ ավարտվեց Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիան, որը մեկնարկել էր ԱԺ շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները դատախազության շենքի առաջ ներկայացրին իրենց հիմնական պահանջները` դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց, հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Երեկ Ռուբեն Հայրապետյանի կողմից Ազգային ժողովի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Սա նաև փորձ է կասեցնել ԱԺ-ում դեպքի կապակցությամբ ակնկալվող լայնածավալ քննարկումները»,- հայատարարեց ակցիայի մասնակից Զառա Հովհաննիսյանը` հավելեով, որ հասարարական ճնշումը չի դադարելու: Ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ Վահե Ավետյանի վրա հարձակումը նույնքան հավանական էր, որքան մեզնից յորաքանչյուրի այդ թվում նաեւ Աղվան Հովսեփյանի վրա։ Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |