Մեխակ Ապրեսյան. Ներքին զբոսաշրջությունը Հայաստանում աճում է տարեկան 20 տոկոսով![]() 4 հուլիսի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ներքին զբոսաշրջությունը տարեկան աճում է 20 տոկոսով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` խոսելով ներքին զբոսաշրջության մասին։ Ապրեսյանը ասաց, որ ներքին զբոսաշրջության առաջին կիսամյակի տվյալները կհրապարակվեն միայն հուլիսին։ Զբոսաշրջության վարչության պետն անդրադարձավ նաև դեռևս անցած տարվա կառավարության որոշմամբ շուրջ 120 հազար հանրային ծառայողների համար տրամադրվելիք սոցաիալական փաթեթներին, որոնք նախատեսված են ամռան իրենց հանգիստ կազմակերպելու համար: Նա նշեց, որ փաթեթի մեջ մտնում են նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը և մի քանի այլ կետեր. «Փաթեթի հիմնական նպատակը հանրային ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է»,–ասաց նա` նշելով, որ նախարարությունը սոցիալական փաթեթները իրականացնելու հարցում համագործակցում է տուրիստական օպերատորների հետ, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին եւ նախարարության հետ համգործակցելու հայտ են ներկայացնում։ Նա միևնույն ժամանակ ասաց, որ սոցիալական փաթեթը ամբողջովին չի բավարարում հանգիստն անցկացնելու ամբողջ ծախսերը հոգալու համար և, որ այն ընդամենը օգնություն է: Սոցիալական փաթեթից օգտվողները կարող են ծանոթանալ տուրիստական օպերատորների առաջարկած փաթեթներին` այցելելով էկոնոմիկայի նախարարության կայքի սոցիալական փաթեթների բաժինը( mineceonomy.am): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |