ԵԽ նախագահ. Միայն խաղաղ ճանապարհով կարելի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը![]() 4 հուլիսի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է առաջնային լինել ԵՄ համար, հուլիսի 4-ին հայտարարել է Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Այն կարգավորելու համար հարկավոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել»,-ասել է նա: Հերման վան Ռոմպոյին մտահոգում են վերջին միջադեպերը շփման գծում: «Միայն խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել կարգավորման և միայն այդ դեպքում հնարավոր կլինի առաջ շարժվել ստատուս քվոյից և կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է նա: Իր հերթին Սերժ Սարգսյանը ասաց, որ ԵԽ նախագահի հետ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում»,-ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |