Յասիր Արաֆատի մարմինն էքսգումացիայի կենթարկեն՝ մահաբեր պոլոնիումի առկայությունը հետազոտելու համար![]() 4 հուլիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի կարգադրել է էքսգումացիայի ենթարկել Պաղեստինի նախկին ղեկավար Յասիր Արաֆատի մարմինը, ստուգելու համար պոլոնիումով նրան թունավորելու մասին լուրերը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Պաղեստինի նախկին ղեկավար Յասիր Արաֆատի մահվան պատճառը կարող էր լինել թունավորումը պոլոնիումով: Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հետազոտել են Արաֆատի անձնական իրերն ու նրա հագուստի, ինչպես նաև քրտնքի, արյան և մեզի մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ պոլոնիում-210, ինչը կարող էր Արաֆատի հանկարծակի մահվան պատճառ դառնալ: Արաֆատի այրին պահանջել է էքսգումացիայի ենթարկել նրա մարմինը ճշմարտությունը պարզելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |