«Արի տուն»-ի 4-րդ փուլին կմասնակցի 180 պատանի և աղջիկ շուրջ 10 երկրներից

«Արի տուն»-ի 4-րդ փուլին կմասնակցի 180 պատանի և աղջիկ շուրջ 10 երկրներից

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 9-ին` ժ.10:00 տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը, որին կմասնակցի 180 պատանի եւ աղջիկ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ 15 մարզերից եւ Ուկրաինայից:

Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո արիտունցիները կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին եւ կլինեն Մուղնիում:

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---