Հայ առաքելական եկեղեցին «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը![]() 4 հուլիսի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնում Հայ առաքելական եկեղեցին սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մրցանակն, այս տարի կշնորհվի հանրահայտ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին, որը լինելու է փառատոնի գլխավոր հյուրը: Եպիսկոպոսի խոսքով, մրցանակը որոշելու համար Առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներից ձևավորվել է խորհուրդ, որն էլ որոշել է մրցանակի տիրոջը: Մրցանակի հեղինակն է Նուռը: Մրցանակը պատրաստված է բրոնզից, արծաթից, օնիքսից, ապակուց և հասպիսից: Այն նման է քրիստոնեության խորհրդանիշերից մեկին` ձկան, ունի երեք գունդ, որը խորհրդանշում է սուրբ երրորդությունը, հասպիսը խորհրդանշում է հողը, մանուշակագույնը Հայ Առաքելական եկեղեցու գույնն է: Խորհրդին «Ոսկե ծիրան» փառատոնն առաջարկել է ռեժիսորի թեկնածությունը, որն էլ հաստատվել է: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ասաց, որ թեկնածուների թվում էին նաև Տավիանի եղբայրները և Աբաս Քյառոսթամին: Մյուս տարի, այդ եռյակում հնարավոր է լինի նաև Արտավազդ Փելեշյանը: «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |