ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ19 հոկտեմբերի 2004 - 00:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներ Գորդոն Մարսդենին, Ջեյն Գրիֆիտսին, Քենդի Սթրթոնին, Քերոլայն Քոքսին, Ջիմ Ռոջերսին: Ինչպես հաղորդել են խորհրդարանի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` միջխորհրդարանական համագործակցության խորացում, Հայաստանի եվրաինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն: Կարեւորվել է «Լինքս» կազմակերպության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս Հարավային Կովկասի երեք հանրապետությունների խորհրդարանների պատգամավորներին պարբերաբար հանդիպել եւ քննարկել տարածաշրջանային խնդիրները: Ինչպես հայտարարել են պատվիրակության անդամները, Բրիտանական միջազգային զարգացման գործակալությունը կշարունակի իրագործումը Հայաստանի մարզերում եւ գրասենյակ կբացի Երեւանում: Նշվել է նաեւ, որ Մեծ Բրիտանիան մեծապես կարող է աջակցել Հայաստանին Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |