«Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող փոխգնդապետը կալանավորվել է 2 ամսով![]() 4 հուլիսի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ երեկ երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՊՆ քննչական վարչության լրատվական ծառայության պետ Մերի Սարգսյանը` նշելով, որ Վարդան Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Հուլիսի 1-ին Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը փորձել էր պայթեցնել ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատգամավոր «Հարսնաքար» ռեստորանը, որտեղ հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ու նրա երկու կոլեգաները: Հունիսի 20-ի երեկոյան Վահե Ավետյանը, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր: Օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո փոխգնդապետը հրաժարվել էր ռեստորանը պայթեցնելու մտադրությունից: Ավելի ուշ նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |