Իրանցիների մեծ մասը կողմ է ուրանի հարստացման կասեցմանը պատժամիջոցների վերացման դիմաց![]() 4 հուլիսի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Իրանցիների 63 տոկոսը սոցիալական հարցման ժամանակ քվեարկել է ուրանի հարստացման դադարեցման օգտին պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, հարցումն անցկացվել է ինտերակտիվ ռեժիմով IRINN պետական իրանական հեռուստաալիքի կողմից: Հեռուստաալիքը երեքշաբթի օրն իր հեռուստադիտողներին խնդրել է պատասխանել հարցին. «Իրանի հանդեպ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու ո՞ր միջոցն եք գերադասում»: Պատասխանի ամենատարածված տարբերակը «ուրանի հարստացման դադարեցումն» էր (63 տոկոս): Հարցման մասնակիցների ևս 19 տոկոսը քվեարկել էին «որպես պատասխան միջոց Օրմուզյան նեղուցի փակման» օգտին, իսկ ևս 18 տոկոսը գտնում են, որ անհրաժեշտ է շարունակել պաշտպանել երկրի` միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իրավունքը: Երկու հարցումներին մասնակցել է Իրանի մոտ երկու հազար բնակիչ: Քվեարկության ավարտից մեկուկես ժամ անց հարցումների արդյունքները հեռացվել են հեռուստաընկերության կայքից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |