ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը բացել է իր պատվավոր հյուպատոսությունը Հորդանանի Թագավորությունում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ում, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի գործարար Իբրահիմ Էթեյվին: Ակնկալվում է, որ նրա ընդարձակ գործարար կապերը կնպաստեն հայ եւ հորդանանցի գործարարների միջեւ կապերի կայացմանը: Հայաստանի նոր հյուպատոսն արդեն հանդիպել է Հորդանանի կառավարության անդամների հետ, քննարկելով նրանց հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղությունները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---