ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ19 հոկտեմբերի 2004 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ի հետ ընդլայնված համագործակցության իրականացման համար Հայաստանը պետք է համապատասխանի անհրաժեշտ քաղաքական չափանիշներին»,- «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերման Մարշալի ամերիկյան հիմնադրամի տրանսատլանտյան հարցերով ավագ վերլուծաբան Ռոնալդ Ասմուսը: Նրա խոսքերով` առավելություններից մեկը, որն ունի ՆԱՏՕ-ն 90-ականների սկզբի համեմատ, Դաշինքի կողմից ձեռք բերված փորձն է` Հայաստանի նման երկրների հետ հարաբերությունների կառուցման համար գործիքների եւ ծրագրերի օգտագործման առումով: Ավելին, ՆԱՏՕ-ն այնպես է նախագծել իր ծրագրերը, որ գործընկեր-երկրները կարող են ինքնուրույն ընտրել համագործակցության ընթացքը եւ ծավալը, նշել է Ռ.Ասմուսը: «Հայերն իրենք պետք է որոշեն, թե ինչ հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ»,- ասել է ամերիկյան փորձագետը: Նշենք, որ Ռ.Ասմուսի կարծիքով` «հայ-թուրքական մերձեցումը կօգնի խորացնել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները»:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |