Տարոն Մարգարյանն այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեկարգված բակը

Տարոն Մարգարյանն այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեկարգված բակը

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվել է հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվել ու կանաչապատվել:

Բարեկարգված տարածքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին: Քաղաքապետը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու հարակից տարածքում, ծանոթացել կատարված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:

Նորք-Մարաշի բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց փոքրիկ վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում օժանդակելու համար և վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր նորքեցիների համար:

Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով նորքեցիներին տարածքի բարեկարգման կապակցությամբ վստահեցրել է, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: «Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: Անկախ նրանից, թե բնակիչը որ վարչական շրջանում է բնակվում, նա պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք քաղաքացի: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է և մենք քայլ առ քայլ հասնելու ենք այդ նպատակի լիարժեք իրականացմանը», - շեշտել է Տարոն Մարգարյանը:

Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետը ծաղիկներ է դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մտել է նաև եկեղեցի և մոմեր վառել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---