«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ծրագիրը հասանելի կլինի նաև բջջային հեռախոսների համար

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ծրագիրը հասանելի կլինի նաև բջջային հեռախոսների համար

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ողջ ծրագիրն, այսուհետ, հասանելի է նաև բջջային հեռախոսների համար: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի միջազգային ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը, մշակվել է հատուկ բջջային ծառայություն` mobile application , որում կընդգրկվի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը` ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը և ֆիլմերի մասին հակիրճ տեղեկություններ: Ծրագիրը կգործի հուլիսի 5-ից և հասանելի կլինի android և ios ծրագիր ունեցող բջջային հեռախոսների` բոլոր բջջային օպերատորների համար:

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---